Փոթերը հնարավոր է շուտով գլխավորի նիդեռլանդական ակումբը
«Այաքսը» ակտիվացրել է բանակցությունները «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի հետ, Armsport .am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ նիդեռլանդական ակումբը ցանկանում է 48-ամյա անգլիացու համար պայքարում առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Միլանից», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։
Այս առումով «Այաքսը» պատրաստ է Փոթերին դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Փոթերի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որտեղից նա հեռացել է անցյալ տարվա ապրիլին։ Մինչ այդ մասնագետը գլխավորել է «Բրայթոնը», «Սուոնսին» և շվեդական «Էստերսունդը»։
Կարծիքներ