Հանգիստ, հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը համոզված է անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակի հարցում։ Նա անդրադարձել է Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի հատման մասում զանգվածային անկարգության դեպքերին` ապաքինում մաղթելով վիրավորներին և ոստիկանների գործողությունները որակելով գրագետ։
«Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ: Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է:
Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության շարանին, որը զարմանալիորեն հնչում էր բարձրաստիճան հոգևորականի կողմից:
Հանգիստ հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հարությունյանը։
Կարծիքներ