Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին այսօր ողջունել է Ադրբեջանում ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությանը, այդ թվում՝ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքին և Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդականին:
Բաքվում նրանք հանդիպել են արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել են երկկողմ հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու կարևորությունը, ինչպես նաև այդ նպատակին հասնելու առաջընթացը։
Կարծիքներ