Բայդենը կմասնակցի «հակաչինական դաշինքի» ղեկավարների առաջին հանդիպմանը

Բայդենը կմասնակցի «հակաչինական դաշինքի» ղեկավարների առաջին հանդիպմանը

Անվտանգության քառակողմ երկխոսության դաշինքի (ոչ ֆորմալ ռազմավարական ֆորում է Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Ավստրալիայի և Հնդկաստանի միջև, որը վարվում է կիսամյակային գագաթնաժողովների, տեղեկատվության փոխանակման և անդամ երկրների միջև ռազմական զորավարժությունների միջոցով և որի նպատակն է Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում Չինաստանի ազդեցության նվազեցումը) առաջնորդներն առաջին հանդիպումը կանցկացնեն` ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի ու Ավստրալիայի` Չինաստանի ազդեցության աճին հակազդելու ուղիներ որոնելու ֆոնին, հայտնում է ND TV–ն:

«Դա կդառնա հնդխաղաղօվկիանոսյան հարաբերությունների ներգրավման առանձնահատկությունը», - ուրբաթ լրագրողներին ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ առանց մանրամասներ հաղորդելու բանակցությունների անցկացման ժամանակի մասին և հավելել.«Կլինի չորս ղեկավար, չորս երկիր, որոնք միասին կառուցողականորեն աշխատանք կկատարեն հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և կայունության համար»:

Մորիսոնն ասել է, որ վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ քննարկումներ է ունեցել: Նա ակնկալում է, որ բանակցություններին կհաջորդեն դեմ առ դեմ հանդիպումներ։


 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում