Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Ինչպես հայտնել ենք մայիսի 19-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու հերթական դեպքերը, հրապարակվել են ձայնագրություններ:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում