Դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կարծիքներ