«Բարսելոնա»-ն երկու տարվա պայմանագիր կկնքի Հանս Ֆլիկի հետ․ իսպանական ԶԼՄ-ներ
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի գերմանացի մասնագետ Հանս Ֆլիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Ըստ պարբերականների՝ Ֆլիկին առաջարկվել է 2 տարվա պայմանագիր: Գերմանացին մասնագետը «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ քննարկել է իր հեռանկարային նախագիծը, որը կապված է թիմի հետ: Բացի այդ, Ֆլիկը կատալոնական ակումբից բարձր աշխատավարձ չի պահանջել` հաշվի առնելով ակումբի ծանր ֆինանսական վիճակը:
Նշվում է, որ Հանս Ֆլիկի նշանակման մասին «Բարսելոնա»-ն կհայտարարի մայիսի 30-ին:
Կարծիքներ