Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցության հարցը

Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցության հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը քննարկվել է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը  պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: ԵԽ նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը, քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը  պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախյան 2 պատերազմներից  հետո հայկական կողմն ունի գտնվելու վայրը անհայտ 985 մարդ, որից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ Արցախյան առաջին պատերազմից: Նա շեշտեց՝ պետք է շարունակել  նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Ադրբեջանը, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձել գերեվարված անձանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում