Արթուր Դավթյանը՝ ՕԽ մարմնամարզության փոխչեմպիոն
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում՝ դառնալով փոխչեմպիոն:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Այսպիսով, Հայաստանն ունի առաջին օլիմպիական մեդալը:
Նշենք՝ Արթուր Դավթյանը ի սկզբանե համարվում էր այս մարզաձևի առաջատարներից ու ֆավորիտներից մեկը:
Հիշեցնենք՝ իլւմպիական հավաքականի մյուս անդամը՝ Վահագն Դավթյանը, 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում:
Կարծիքներ