Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 7-ին ստորագրել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում