ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրան նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեն մանրամասների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում