ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստը կսկսվի ժամը 10։00-ին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 10:00-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։
«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։
Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»,- ասվում է հաղորդագրության մեջ
Կարծիքներ