Տիրան Խաչատրյանը կալանքից ազատվել է
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մեղադրյալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխել՝ կալանքը վերացնել և խափանման միջոց ընտրել գրավը՝ 5 մլն դրամ և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քր․ օրենսգրքի 297-րդ հ․ 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ)։
Կարծիքներ