Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց նիստը. այն կշարունակվի վաղը
Սահմանադրական դատարանն այսօր` հուլիսի 11-ին, ավարտեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը:
Գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը Սահմանադրական դատարանում կշարունակվի
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում այն նիստը կշարունակվի մինչև 24:00-ն:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Կարծիքներ