Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակիչում է

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակիչում է

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։

1/4 եզրափակչում հայ մարզուհին հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ`ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։

1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում