ՀԱՄԱՍ-ը հերքել է հաղորդագրությունները Իսրայելի ուղղությամբ հարվածները դադարեցնելու պատրաստակամության մասին
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը հերքել Է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայնել Է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի՝ մայիսի 20-ի առավոտից հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը:
«Առանձին թշնամական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել Է հինգշաբթի օրը կրակի դադարեցմանը, դա ճիշտ չԷ: Հրադադարի ոչ մի համաձայնություն կամ կոնկրետ ժամկետներ ձեռք չեն բերվել»,-գրել Է նա իր Twitter-ում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քատարը եւ ուրիշ երկրներ շարունակում են ջանքեր ներդնել՝ ուղղված հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերմանը:
«Մենք ընդգծում ենք, որ միջնորդների ջանքերը եւ շփումները լուրջ են եւ մշտական, բայց մեր ժողովրդի պահանջները հստակ են ու լավ հայտնի»,-ընդգծել Է ար-Ռեշեքը:
Ինչպես մայիսին հաղորդել Է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, Եգիպտոսն իր մասնավոր ալիքներով Իսրայելին առաջարկել Է Գազայի հատվածի նկատմամբ հրադադարի ռեժիմ սահմանել տեղական ժամանակով մայիսի 20-ի առավոտյան ժամը 06:00-ից: Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել Է Կահիրեի առաջարկությանն այն դեպքում, երբ Իսրայելից որեւիցե արձագանք դեռ չի ստացվել:
Նախօրյակին The Jerusalem Post հրատարակության աղբյուրը հավաստիացրել Է, որ Իսրայելը մտադիր չԷ հրադադարի ռեժիմ սահմանելու հնարավորությունը ՀԱՄԱՍ շարժման հետ քննարկել մինչեւ մայիսի 20-ը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը իսրայելցի զինվորականներին կոչ Էր արել «պատրաստ մնալ, քանի որ սպասվում Է, որ մարտական գործողությունները կշարունակվեն»: Իրադրությունն Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին արդեն երկրորդ շաբաթն Է՝ լարված Է մնում երկու կողմերից չադադարող հրթիռակոծությունների պատճառով: Կան զոհեր ու տուժածներ, այդ թվում՝ տեղի բնակչության շրջանում, ներառյալ երեխաներ ու կանայք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ