Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրիից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝ Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լինելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը և ունի բանակի գեներալի զինվորական կոչում։
Նշենք, որ 2023-ի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
Կարծիքներ