Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Իռլանդիային

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի թիմին։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի առավելությունը 51-րդ րոպեին կրկնապատկեց հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1։ Աչքի ընկավ իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
Նշենք, որ F խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է։
Խմբի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալվի Հունգարիային։
Կարծիքներ