Ընդգծվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կարևորությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն անդրադարձել է Եվրոպական միության հետ համագործակցությանը:
Փոխնախարարը կարևորել է 2021 թվականի ընթացքում Եվրոպական միության և ԵԽԽՎ-ի ղեկավարության և պաշտոնատար անձանց այցերը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները: Վահե Գևորգյանը նաև նշել է, որ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ-ի հետ մշտական բնույթ է կրում. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նպատակաուղղված աշխատանք է տանում ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը:
Կարծիքներ