Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում վաղը՝ օգոստոսի 7-ին, կպայքարի օլիմպիական բրոնզե մեդալի համար:
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Հայ ըմբիշը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:
Կիսաեզրափակչում նա ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրել:
Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող:
Կարծիքներ