Փարիզ-2024. հրապարակվել է ՀՀ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Փարիզ-2024. հրապարակվել է ՀՀ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Փարիզի օլիմպիական խաղերում ՀՀ մարզիկների հետագա մրցելույթների ժամանակացույցը:

Ըստ այդմ.

 

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան - քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝ 00:51:

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 7, 77 կգ քաշային կարգ՝ Երևանի ժամանակով՝ 21:55, 97 կգ քաշային կարգ՝ 22:05:

 

Սլավիկ Գալստյան (67 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 7, Երևանի ժամանակով՝ 11:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 8, Երևանի ժամանակով՝ 21:55:

 

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800 մ վազք) - որակավորման փուլ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:55, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 21:25:

 

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 8, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 21:55-ին:

 

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ) - օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 17:00:

 

Ազատ ոճի ըմբշամարտ

Վազգեն Թևանյան (65 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով 14:25:

 

Ծանրամարտ

Գարիկ Կարապետյան (102 կգ) - օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30, Վարազդատ Լալայան (+102 կգ) - օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 22:30:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում