Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են՝ Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը (54 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։

 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում