Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

Արցախում ծառայող զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով  իրենց որդիներին զորացրել:

Ծնողները  7 հոգանոց խումբ են կազմել և հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները մի քանի անգամ արդեն նման ակցիաներ իրականացրել են, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ և բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին:

Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, ինչպես նաև Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում