Զեկույցում ապացույցներով ներկայացված են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է ներկայացրել անգլերենով ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021թ. հուլիսի 14-21 կրակոցների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Զեկույցում ցույց են տրված Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները, ապացույցներով են ներկայացված համայնքի բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը: Ցույց է տրված նաև դրանց կապը ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների հետ, նույնական տրամաբանությունը:
Կարծիքներ