Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Քննարկման թեմաների շարքում են եղել իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարումը:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման կարևորությունը և առաջացող տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում», - ասված է հայտարարության մեջ:
Ռուսական կողմը նշել է, որ «միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ մասում «նշել է Ֆրանսիայի ջանքերը` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության լիցքաթափմանը հասնելու գործում»: Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ այս հարցում. երկու երկրներն էլ ԱՄՆ-ի հետ միասին Մինսկի խմբի համանախագահներն են:
Կարծիքներ