Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը վերադարձել են հայրենիք. նրանց դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ մարմնամարզիկները վերադարձել են Փարիզի Օլիմպիական խաղերից:
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին ու Վահագն Դավթյանին դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում;
Լրագրողների հետ զրույցում Դավթյանը խոստովանել է՝ մի փոքր տխրել է, որ ոսկի չի նվաճել, սակայն խոստացել է հաջորդ Օլիմպիական խաղերում (2028 թ.) մրցանակային առաջին տեղով վերադառնալ:
«Սպորտում ամեն ինչ լինում է, ես կարող էի ոչ մի տեղ չզբաղեցնել, ինչն ավելի տխուր կլիներ։ Ես բարելավել եմ դիրքը, նախորդ անգամ վերադարձա բրոնզով (Տոկիո), այս անգամ՝ արծաթով, հաջորդը կլինի ոսկին», - ասել է Դավթյանը։
Կարծիքներ