Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում
Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորոդավկոն ազգային առաջնությունից առաջ հայտարարել է ուսումնամարզական հավաքի իր ծրագրերի մասին։
Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլից հետո, որը տեղի է ունեցել Իժևսկում, դահուկորդների համար հաջորդ նշանակալից մեկնարկը կլինի Ռուսաստանի առաջնությունը, որը կկայանա մարտի 1-ից 9-ը՝ Կազանում։
«Հունվարի 30-ին մենք սկսում ենք ուսումնամարզական հավաք Հայաստանի Ծաղկաձորում, որտեղ մարզվելու են մեր գրեթե բոլոր մարզիկները: Մարզումները կշարունակվեն մինչև Ռուսաստանի առաջնություն։ Մենք Ռուսաստան կվերադառնանք Լեգկովյան մրցավազքից առաջ, որին նույնպես մասնակցելու ենք։ Դրանից հետո՝ փետրվարի 23-ին, մեկնում ենք Կազան»,- Բորոդավկոյի խոսքերն է մեջբերել Vseprosport.ru-ն:
Կարծիքներ