Արման Բաբաջանյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ հանդիպեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի հետ ծավալուն առանձնազրույցը նվիրված էր մեր հայրենիքի նորագույն պատմության այս աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարներին և ելքերին:
Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության:
Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ:
Կարծիքներ