Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ Աշոտ Բախշիյանն այս մասին հայտնել է դեռևս փետրվարի 23-ին՝ գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրության արարողությանը:
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար, ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են: Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:
Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:
Կարծիքներ