Տիգրան Մուկուչյանը խոսեց ընտրությունների օրը տեղի ունեցած հոսանքազրկումներից
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով գործի քննության ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր Արևի Պետրոսյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին․ «Ունե՞ք վիճակագրություն հոսանքազրկված ժամանակահատվածում հանձնաժողովների կողմից կատարված հաշվարկների հետ կապված»։
Տիգրան Մուկուչյանը ընդգծեց, որ հոսանքազրկումը ժամը 21:00-ի սահմաններում է եղել և քանի որ քվեարկության ավարտից հետո հանձնաժողովները սկսում են որոշակի գործառույթներ իրականացել, քվեաթերթիկների հաշվումը մի փոքր ավելի ուշ է սկսվում։
«Այդ ժամանակահատվածում նույնիսկ տեղամասերի հիմնական հատվածում քվեաթերթիկների հաշվարկ չէր էլ իրականացվել։ Հոսանքազրկումը տևել է 10-15 րոպե ոչ ավելի, որից հետո իրականացվել է վերահաշվարկ և որևէ տեղից որևէ ահազանգ չի ստացվել, որ այդ հոսանքազրկմամբ պայմանավորված տեղամասում տեղի է ունեցել այս կամ այն ապօրինությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
Կարծիքներ