ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար

Բանակի օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորական խոսք է հղել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական համագործակցության համար: 

Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:

Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում