Բարսայում սերնդափոխությունը չափազանց արագ է լինում, Ռեալում՝ աստիճանաբար․ Ռակիտիչ

Բարսայում սերնդափոխությունը չափազանց արագ է լինում, Ռեալում՝ աստիճանաբար․ Ռակիտիչ

Իվան Ռակիտիչն ասել է, որ Բարսելոնան չափազանց արագ սերնդափոխություն է ապրում։ Գրում է Armsport.am-ը։

«Ինչ վերաբերում է «Ռեալին», եթե «Բարսայում» սերունդները շատ արագ են փոխվում, ապա նրանց մոտ դա տեղի է ունենում աստիճանաբար:

Մոդրիչն ու Կրոսը դեռ ակումբում են, հոգում են երիտասարդ խաղացողների մասին, մինչդեռ «Բարսայում» փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում»,- ասել է կատալոնական ակումբի նախկին խաղացողը։

Խորվաթ կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2019 թվականներին: Ներկայումս 36-ամյա խաղացողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի բարձրագույն խմբի «Ալ-Շաբաբ Ռիադ»-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում