Հայկ Չոբանյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր

Հայկ Չոբանյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման առանցքում էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ 

 

Կողմերը դիտարկել են թվային ոլորտում հասարակության հմտությունների մակարդակը բարձրացնելուն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման, կրթական կենտրոնների, ինժեներական լաբորատորիաների բնագավառում, գիտահետազոտական ոլորտում  լավագույն փորձի փոխանակման և մի շարք քայլ հարցեր՝ վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև մասնավոր ընկերությունների համար միմյանց ճանաչելու գործընթացի հեշտացման համար մեխանիզմների մշակման, ՏՏ ոլորտի գիտելիքահեն ընկերությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, ՓՄՁ ոլորտում թվային լուծումները խրախուսելու ուղղությամբ համագործակցության խթանման, երկու երկրներում իրականացվելիք ցուցահանդեսների մասնակցության և այլ հարցերի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում