Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մանրամասներ ներկայացնել ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ
Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում և ամեն գնով ցանկանում են պատերազմ լինի, բայց իրականում խնդիրը այլ հարթության մեջ է:
Ազգային ժողովի բարձր ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ենթադրում խաղաղության և ապաշրջափակման փաթեթը:
«Ես չեմ հիմնվելու այն առաջարկի վրա, որն Ադրբեջանն է ներկայացնում, որովհետև, բնականաբար, խիստ վերապահումներով եմ մոտենում այդ առաջարկին և´ քաղաքական, և´ քարոզչական տեսանկյունից: Ի վերջո, եթե դուք ասում եք՝ մենք խաղաղություն են ուզում և դրա շուրջ է գործընթացը, դուք պետք է ներկայացնեք առարկայան գործընթացը: Ի՞նչ առաջարկներ կան սեղանին դրված, ո՞րն է այդ փաթեթի բովանդակությունը, որովհետև յուրաքանչյուր ստորակետ, յուրաքանչյուր վերջակետ նշանակություն ունի»,- ասաց Աբրահամյանը:
Պատգամավորը բազմաթիվ հարցեր ունի նաև ապաշրջափակման թեմայի հետ կապված:
«Ասում եք, որ մենք դեմ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը: Մենք ասում ենք ինչի՞ շուրջ է տեղի ունենալու, օրինակ, կոմունիկացիաների բացումը, ինչ գին է այն արժենալու Հայաստանի համար: Ունե՞ք մեկդ փաթեթը, որը կարող եք ներկայացնել և ասել` սա է փաթեթը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություն վերցրեք և գնահատական տվեք»,- եզրափակեց Աբրահամյանը:
Կարծիքներ