Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը՝ ինչ եղել է այսօր, սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ․ Ալեն Սիմոնյան

Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը՝ ինչ եղել է այսօր, սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնից ունեցած իր ելույթում առաջարկել է փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման և զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: 

«Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է: Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջին երկու-երեք ելույթները, համարում ենք, որ մենք կարող ենք և պետք է միասին աշխատենք»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում