Երբ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չլինի սպասարկել, այլ ելք չի լինի, քան՝ սահմանափակումներին վերադառնալը
Այսօր վստահությամբ կարելի է ասել, որ դիմակի որակյալ կրումով, սոցիալական հեռավորությունը պահելով և պարբերաբար ձեռքերն ախտահանելով կարող ենք կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարել: Հատկապես այն պարագայում, որ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դիմակ կրելու էֆեկտիվությունն արդեն միջզգայնորեն ապացուցված փաստ է:
«Բայց այս ողջ պատմության մեջ մենք ունենք նաև ռազմավարական կարմիր գիծ. այն պահին, երբ որ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում, այլևս ի վիճակի չէ թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Եվ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս իրավիճակը հաղթահարելու համար:
Ընդորում, իմանալով, որ սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը:
Իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունը, և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով մենք կհաղթահարենք այս համաճարակը»,-ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:
Կարծիքներ