Դուք հաճու՞յք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, իբր Հայաստանը 10 հազար վիրավոր է ունեցել:
«Դուք հաճու՞յք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, դուք կա՞յֆ եք ստանում դրանից»,- ասել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ 44֊օրյա պատերազմի արդյունքում ունեցել ենք մոտ 1000 հաշմանդամություն ստացած՝ որոնցից անդամալույծ միայն մոտ 100֊ը, իսկ այդ 1000֊ի գերակշիռ մեծամասնությունը ստացել է 3֊րդ կարգի հաշմանդամություն։


Կարծիքներ