Կիմիխը կարող է տեղափոխվել Ռեալ

Կիմիխը կարող է տեղափոխվել Ռեալ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դիտարկում են 29-ամյա գերմանացու թեկնածությունը՝ որպես Տոնի Կրոսի պոտենցիալ փոխարինող։ Կրոսը հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մյունխենցիների կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում