Ղազագրի հիման վրա գործող անձանց վզներից ժողովուրդը բռնելու է, դուրս է շպրտելու. Փաշինյանը՝ Ուրիխանյանին (տեսանութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քիչ առաջ օգտագործելով իրեն ուղղված հարցերից մեկին պատասխանելու հնարավորությունը, արձագանքեց Պաշտպանության նախարարին ուղղված Տիգրան Ուրիխանյանի քամահրական պահվածքին:
«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռեւս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված Կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով: Ընդ որում խոսքը այնպիսի մարդկանց մասին է, որի կարիերան, ինչպես նորերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակում անվանում են ղազագիր: Ընդ որում պարզվում է՝ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պայմաններում, երբ հարգալից չլինելը իրենց համար կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը այս ղաղագրի հիման վրա գործունեություն ծավալող քաղաքական ուժերի եւ անձանց վզներից այ սենց բռնելու է եւ այս դահլիճից դուրս է շպրտելու»,- հայտարարեց Փաշինյանը:
Կարծիքներ