Հարևանի խորդանոցից գողություն էր արել․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը. տեսանյութ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցի 53-ամյա մի բնակիչ գողություններ է անում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ անհրաժեշտ ճշտումներից հետո հոկտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին;
Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Դեպքի հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարծիքներ