ԱԳ նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերին (նստավայրը՝ Թեհրան)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում