Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում. Զախարովա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում, որին կնախորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը: Այն կկայանա ապրիլի 8-ին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հավելել են դիվանագիտական գերատեսչությունից, նախատեսվում է Երևանի կենտրոնում տեղադրել ռուս-հայկական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը։
«2022 թվականի ընթացքում Ռուսաստանում կանցկացնենք Հայաստանի մշակույթի օրերը և Հայաստանում կանցկացնենք Ռուսական հոգևոր մշակույթի օրեր: Կանցկացվի հաջորդ երիտասարդական ֆորումը: Նախատեսվում են կլոր սեղաններ ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը
Ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ապրիլի 3-ին:
Կարծիքներ