Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարվա մեջ ԱՄՆ-ի ամենամեծ զորավարժությունները
Էստոնիայում սկսվել են Defender Europe զորավարժությունները, որոնք վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ամենամեծ զորավարժություններն են: Այս մասին երեկ հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
Այսպիսով, չորեքշաբթի երեկոյան Կենտրոնական զորավարժարանում ԱՄՆ 41-րդ հրետանային բրիգադը ուղիղ կրակ է արձակել բազմաթիվ հրթիռային համակարգերից (MLRS): Այս գիշեր էլ ԱՄՆ 82-րդ օդային ավիացիայի ստորաբաժանումը վայրէջք կկատարի «Նուրմսի» օդանավակայանում:
Նշվում է, որ հարյուրավոր դեսանտներ կմասնակցեն Էստոնիայի պատմության մեջ ամենամեծ վայրէջքին, սարքավորումներն ու ծանր տեխնիկաները պարաշյուտով դուրս կբերվեն ինքնաթիռներից, իսկ գործողությունն ինքնին կարող է տևել երկու-երեք ժամ: Օդային ստորաբաժանումների հիմնական մասը Էստոնիա է ժամանելու անմիջապես ԱՄՆ-ից` Հյուսիսային Կարոլինայից:
Defender Europe-ը վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ բանակի ամենամեծ զորավարժությունն է: Այն ընդգրկում են 16 երկիր՝ 28 հազար զինվորականների մասնակցությամբ: Էստոնիայում ճգնաժամի պայմաններում երկրի պաշտպանությունը կիրականացվի Swift Response (Արագ արձագանքում) զորավարժությունների շրջանակներում: Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 2500 զինվորներ Էստոնիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Կլինեն նաև ավելի քան 20 ինքնաթիռ և 25 ուղղաթիռ: Էստոնական կողմը ներկայացնում են Պաշտպանության լիգայի ջոկատները, Հատուկ գործողությունների ուժերը, 1-ին հետևակային բրիգադը, Լոգիստիկական ծառայությունը և Ռազմաօդային ուժերը: Էստոնիայում վարժանքները կավարտվեն մայիսի 14-ին:
Կարծիքներ