Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 38 մասնակցի
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 14-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 38 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։
Կարծիքներ