Իսրայելի նախագահը պետական այցով ժամանել է Թուրքիա
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա 2008 թվականից ի վեր։
Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների երկկողմ ապա ընդլայնված կազմով հանդիպումները, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Կողմերը քննարկելու են երկու երկրների համագործակցության վիճակն ու հեռանկարները։
Մարտի 9-ի երեկոյան Իսրայելի նախագահը Անկարայից մեկնելու է Ստամբուլ, որտեղ մարտի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի հրեական համայնքի անդամների հետ։
Կարծիքներ