Կրոսը 150-րդ հանդիպումն է անցկացնում Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» չորեքշաբթի երեկոյան ընդունել է Մյունխենի «Բավարիային»։ Գրում է Armsport.am-ը։
Թիմերը խաղը սկսել են 23:00-ին։ Մադրիդյան թիմի առաջատարներից մեկը՝ փորձառու Տոնի Կրոսը, «Ռեալի» մեկնարկային կազմում է։
Այս խաղը գերմանացու համար 150-րդն է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Կրոսն այժմ մրցաշարի պատմության մեջ 7-րդ ֆուտբոլիստն է, ով հասել է այս նշաձողին:
Նա նաև Թոմաս Մյուլերից հետո երկրորդ գերմանացին է՝ ով Չեմպիոնների լիգայում 150 հանդիպում է անցկացրել։
Կարծիքներ