Ինչի համար էր հակառակորդի խոցված ԱԹՍ-ը փորձում հատել ՀՀ սահմանը և որքան այն արժե
Դեռ երեկ գիշեր համացանցում սկսեցին շրջանառվել լուրեր, որ ՊՆ-ն վնասազերծել է ՀՀ օդային տարածքը խախտող ադրբեջանական ԱԹՍ-ները։ Վաղ առավոտյան արդեն ՊՆ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որտեղ հայտնում էր Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի ու դրանց վնասազերծման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
«Aerostar»-ն իրենից ներկայացնում է հետաքուզական տիպի ԱԹՍ։ Բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ մինչ օրս Ադրբեջանում հավաքել են Orbiter-2M և Aerostar հետախուզական ԱԹՍ-ներ: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Դեռևս 2009 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ: 2011 թվականի մարտին ձեռնարկությունը շահագործման հանձնվեց AZAD Systems Co անունով իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օժանդակությամբ, որից Ադրբեջանը նախկինում ձեռք էր բերել Aerostar անօդաչու թռչող սարքեր: Այդ պահից ձեռնարկությունը սկսեց թողարկել Orbiter 2M- ը «Garangush» (ծիծեռնակ) անունով և Aerostar- ը «Shaсhin» (Շախին) անունով: Ընկերությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել արտադրված անօդաչու թռչող սարքերի թվի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, մինչ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը, դատելով «Շախին» մակնիշի ԱԹՍ-ի կողային համարներից, դրանցից արտադրվել է առնվազն 60-ը:
Ընդ որում, դատելով ըստ համացանցում հասնելի տվյալների, ՀՀ ՊՆ-ի կողմից խոցված Aerostar ԱԹՍ-ի արժեքը տատանվում է 1,5-2 մլն դոլար։
Կարծիքներ