Քոչարյանի՝ Շենգավիթում կազմակերպած հանրահավաքին եղել «ՏԻՏԱՆ» խանութի աշխատակիցները, որոնց վերնաշապիկ հագցնելով ուղարկել են հանրահավաքի
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, այսօր Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք էր արել Շենգավիթում:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների Քոչարյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների գերակշիռ մասը «ՏԻՏԱՆ» խանութի աշխատակիցներն էին: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Ընդ որ «ՏԻՏԱՆ» խանութների ցանցը պատկանում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի խնամուն, ում ցուցումով ու պարտադրանքով էլ խանութների ցանցի բոլոր աշխատակիցներին ստիպել են վերնաշապիկներ հագնել ու մասնակցել Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին։
Սրանով իսկ Քոչարյանը փորձում է շոու ցուցադրել ու թոզ փչել հանրության աչքերին, իբրև թե ունի մեծ թվով սատարողներ, այն ինչ վերջինիս հանրահավաքներին քաղաքացիները մասնակցում են պարտադրանքով ու աշխատանքից ազատման սպառնալիքով։
Կարծիքներ