Եվրամիության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Վրաստանի իրադրությունը հարուցում Է ԵՄ-ի մտահոգությունը
Վրաստանը գտնվում Է քաղաքական փակուղում, ինչը հարուցում Է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում-«Վրաստանը շատ կարեւոր Է Եվրամիության համար: Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Այն, ինչ այստեղ տեղի Է ունենում, կարեւոր Է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն Է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում Է փակուղում»,- ասել Է Դանիելսոնը: Դիվանագետը նաեւ հույս Է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար ի բարօրություն երկրի, եւ պատրաստակամություն Է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում: Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի Է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ Է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Պլանավորված Է դիվանագետի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա առանձին-առանձին բանակցություններ կվարի քաղաքական ուժերի հետ, իսկ այնուհետեւ կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Դանիելսոնը Թբիլիսիում կմնա մինչեւ մարտի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ