Այսօր ստանձնեցի ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունը, ժամանակն է կառուցողական, լուռ և միասնական աշխատանքի. Դավիթ Դանիելյան

Այսօր ստանձնեցի ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունը, ժամանակն է կառուցողական, լուռ և միասնական աշխատանքի. Դավիթ Դանիելյան

Սիրելի հայրենակիցներ, այսօր ստանձնեցի ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Դավիթ Դանիելյանը:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր սյունեցիներին վստահության համար:

Մեծագույն պատասխանատվությամբ ծառայելու եմ մեր Հայրենիքին, աշխատելու եմ անմնացորդ կերպով:
Ցանկացած պարագայում հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին, համոզմունքներին և խղճին:

Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Ժամանակն է կառուցողական, լուռ և միասնական աշխատանքի:
Ի գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում